Sunday, December 2, 2012

სასწავლლო პროექტი


Նախագծի վերնագիրը
ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ

1.Հեթանոսությունը   Հայաստանում: Աշակերտները պետք է իմանան հեթանոսության հիմանական գաղափարախոսությունը:Ի՞նչ առանձնահատկություններ ունի՝ համեմատելով քրիստոնեության հետ:
2.Նախագծի նպատակը: Աշակերտները պետք է հստակ գիտակցեն ու տարբերակեն հեթանոսության առավելությունները տվյալ ժամանակաշրջանի ու դարաշրջանի մարդկանց մոտ:Համեմատել  քրիստոնեության հետ :
3.Նախագծի ակտիվությունը: Աշակերտները, բաժանվելով խմբերի,աշխատելով առանձին-առանձին, յուրաքանչյուրը  աշխատում է տարբերակել հեթանոսության ու քրիստոնեության առանձնահատկությունները՝ համեմատելով հայ միջնադարյան գրականության հետ:Աշակերտները օրինակներ են բերում Հայ Վերածննդի շրջանի գրականությունից,որտեղ արգելված էր գովերգել սերը,բնությունը:Եթե սեր,ապա միայն Աստված,եթե գեղեցիկի գովք,ապա միայն Աստվածամոր գեղեցկություն..........Բացատրում են հեթանոսության շրջանի ազատությունը,աստվածներին զոհ մատուցելու արարողությունը՝ դարձյալ համեմատականներ անցկացնելով քրիստոնեության հետ:
4.Արդյունքները:Արդյունքի հասել ենք,եթե՝
            1.Աշակերտը հստակ տարբերակում է բազմաաստվածություն (հեթանոսություն) և միաստվածություն (քրիստոնեություն):
           2.Հիշում է հիմնական գաղափարախոսությունը:
           3.Հիշում է այն հեղինակներին,որոնք իրենց ստեղծագործությունների մեջ արտահայտել են հեթանոսությունը:
5.Միջառարկայական կապ:Կարող են համեմատականներ անցկացնել պատմության,արվեստի,երգի,պարի հետ:
6.Ռեսուրսներ:Հանրագիտարան,համակարգիչ
7.Մասնակիցների տարիքը: 14 տարեկան
8.Նախագծի տևողությունը:2 ժամ
8.Նախագծի հեղինակ՝Արմինե Լուլուկյան
9.Էլ.հասցե-armenuhilulukyan@gmail.com